Կառավարություն

Առընթեր պետական կառավարման մարմիններ

Արթուր Արշավիրի Գաբրիելյան

Արթուր
Արշավիրի
Գաբրիելյան

Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի առաջին տեղակալ- պաշտոնակատար


Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

I. Ընդհանուր դրույթներ

ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը պետական կառավարման հանրապետական մարմին է, որը գտնվում է ԼՂՀ կառավարության անմիջական ենթակայության տակ: Վարչության հիմնական խնդիրը շրջակա միջավայրի պահպանման և բնական պաշարների օգտագործման կարգավորման բնագավառում ԼՂՀ կառավարության քաղաքականության իրականացումն է, կառավարման համապատասխան ոլորտի կազմակերպումը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ: Իր գործունեությունում ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը առաջնորդվում է ԼՂՀ օրենքներով, ԼՂՀ կառավարության որոշումներով և կանոնադրությամբ:
ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը, տեղական ինքնակառավարման մարմինների, շահագրգիռ այլ պետական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում է շրջակա միջավայրի պահպանությունը և կարգավորում բնական պաշարների օգտագործումը, անց է կացնում օրենսդրության կիրառման վերլուծություն, մշակում և ԼՂՀ կառավարության քնարկմանն է ներկայացնում նորմատիվային ակտերի նախագծեր, միջոցներ է ձեռնարկում օրինականության ապահովման համար, որոշում է բնության կարևորագույն հուշարձանների, հատուկ պահպանվող բնական օբյեկտների ցանկը, կազմակերպում է դրանք պետական պահպանության տակ վերցնելու գործը, կազմակերպում է էկոլոգիական փորձաքննության անցկացումը, համաձայնեցնում է հաշվարկային անտառահատումը և հողերի հատկացումը արտադրական շինարարության բոլոր ձևերի համար, ղեկավարում է արգելավայրային գործը և իրականացնում հանրապետության տարածքում որսորդական և ձկնորսական տնտեսության ստեղծման, վարման բնագավառի կառավարումը: Վարչությունը թույլտվություն է տալիս հատուկ բնօգտագործման բոլոր ձևերից, այդ թվում` ընդհանուր օգտագործման որսորդական հանդակներից, ձկնորսական ջրամբարներից օգտվելու համար, սեզոնային և միանգամյա թույլտվություններ (լիցենզիաներ) է տալիս վայրի գազաններ, թռչուններ և ձուկ որսալու համար, սահմանում է որսի նորմերն ու ժամկետները, կատարում պետական որսորդական ֆոնդի հաշվառք և որսա-արդյունահանման գազանների և թռչունների որսի վիճակագրությունը, թույլտվություն է տալիս շրջակա միջավայրում աղտոտող նյութեր թափելու, արդյունաբերական, կենցաղային և այլ տեսակի մնացորդներ պահեստավորելու, արտադրական կարիքների նպատակով մթնոլորտային օդն օգտագործելու համար, համաձայնեցնում է հանրապետությունից հազվագյուտ, վերացող տեսակի վայրի կենդանիների, բույսերի, ինչպես նաև Կարմիր գրքի մեջ մտցված տեսակների արտահանումը:
Վարչությունն իրականացնում է պետական վերահսկողություն, հանրապետական բոլոր նախարարությունների, գերատեսչությունների, պետական, կոոպերատիվ, մասնավոր ու համատեղ ձեռնարկությունների, կազմակերպությունների, արտասահմանյան իրավաբանական ու ֆիզիկական անձանց, պաշտոնյաների և քաղաքացիների կողմից գործող բնապահպան օրենսդրության, նորմատիվ ակտերի և հրահանգների պահպանման, բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման դիմաց մուծումներ կատարելու, անտառային և գյուղատնտեսական հանդակների, պետական անտառային ֆոնդի մեջ չմտնող ծառա-թփային պահպանության ապահովման, անտառատնտեսական և անտառակուլտուրական միջոցառումների ժամանակ նորմերի ու կանոնների պահպանման, պետական որսորդական ֆոնդի պահպանության, որսի կանոնների ու նրա ժամկետների պահպանման և բնական պաշարների օգտագործման, պետական վիճակագրական հաշվետվության ապահովման ու նրա հավաստիության նկատմամբ: