Կառավարություն

Առընթեր պետական կառավարման մարմիններ

Կամո Աբգարի Աղաջանյան

Կամո
Աբգարի
Աղաջանյան

ԼՂՀ ոստիկանության պետ

Պաշտոնն ստանձնել է
25.03.2013


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ,ամսաթիվ,ծննդավայր
1971թ. 13 դեկտեմբերի Հադրութի շրջան,գ. Ուխտաձոր

1989-1991թթ. ժամկետային զինծառայություն է անցել ԽՍՀՄ ԶՈՒ-ում

Կրթություն

2001թ-ին ավարտել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը

1991թ-ից կամավոր անդամագրվել է Արցախյան ազատագրական պայքարին, մասնակցություն ունեցել հայրենի Ուխտաձորի և հարակից բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին:

1992թ փետրվարի 1-ին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ՈՒխտաձորի ջոկատի հրամանատար, 1993թ. փետրվարի 1-ից պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, այնուհետև հրամանատար:

Մարտական գործողությունների ընթացքում 1994թ հունվարի 4-ին վիրավորվել, իսկ ապաքինվելուց հետո վերադարձել է շարք:

2003թ. նշանակվել է ՊԲ հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, այնուհետև դիվիզիայի հրամանատար:

2008թ. նշանակվել է պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, իսկ 2010- 2013թ. ՀՀ ՊՆ «Ն» բանակային կորպուսի հրամանատար:

ԼՂՀ Նախագահի 2013թ. մարտի 25-ի հրամանագրով ստանձնել է ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության պետի պաշտոնը:

Այլ տվյալներ

Պարգևատրվել է «ՀՀ Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «ԼՂՀ Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանների և «Վարդան Մամիկոնյան» շքանշաններով, ինչպես նաև «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Մայրական երախտագիտություն» ՀՀ ԱԱԾ «մարտական համագործակցության ամրապնդման համար» և «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալներով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: