Կառավարություն

Առընթեր պետական կառավարման մարմիններ

Արշավիր Սուրենի Ղարամյան

Արշավիր
Սուրենի
Ղարամյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Պաշտոնն ստանձնել է
29.10.2014


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ամիս, ծննդավայր
1965թ.22 հուլիսի, ԼՂՀ Ասկերանի շրջան, գ. Ակնաղբյուր/ Ղարաբուլաղ/:

Կրթություն
1994 թ.- ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը:
2004թ.- ավարտել է Արցախի պետական համալսարանի « Իրավագիտություն» բաժինը:

Աշխատանքային գործունեություն
1982-1983թթ.- Ակնաղբյուրի կոլտնտեսություն՝ շարքային կոլտնտեսական:
1989-1991թթ.- Ակնաղբյուրի կոլտնտեսություն՝ գլխավոր տնտեսագետ:
1991-1992թթ.-կամավորական ջոկատի հրամանատար:
1992-1996թթ.-ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի 35-րդ ՄՀԳ-ի հրամանատար:
1996-1997թթ.- ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար:
1997-1999թթ.- ԼՂՀ ՊԲ Ասկերանի ՊՇ հրամանատար:
1999-2000թթ. -ԼՂՀ ՆԳՆ փոխնախարար:
2000-2004թթ. - ԼՂՀ ՆԳՆ նախարարի 1-ին տեղակալ:
2004-2007թթ.-ԼՂՀ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ:
2007թ. հոլտեմբերի 1-ին նշանակվել է ԼՂՀ Ոստիկանության պետ:
2007թ. դեկտեմբերի 19-ին ԼՂՀ Ազգային Ժողովի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազ:
2013թ. դեկտեմբերի 26-ին ԼՂՀ Ազգային Ժողովի որոշմամբ կրկին նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազ:
2014թ. հոկտեմբերի 29-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Այլ տվյալներ
1984-1987թթ. - ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ՝ ռազմածովային նավատորմ /Խաղաղ օվկիանոս/:
Զինվորական կոչում՝ «գեներալ-լեյտենանտ»:
Արժանացել է ԼՂՀ « Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:
Պարգևատրվել է «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանների շքանշաններով, « Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան», « Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին», « Դրաստամատ Կանայան» և այլ մեդալներով:
Շնորհվել է «ՀՀ դատախազության պատվավոր աշխատող», « ՀՀ անվտանգության պատվավոր աշխատակից» պատվավոր կոչումներ, պարգևատրվել՝ «ՀՀ Դատախազության պատվավոր աշխատող», «Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» կրծքանշաններով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է , ունի 2 զավակ: