Կառավարություն

Առընթեր պետական կառավարման մարմիններ

Կոմիտաս Էդիկի Կարապետյան

Կոմիտաս
Էդիկի
Կարապետյան

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Պաշտոնն ստանձնել է
16.11.2016


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ,ամսաթիվ,ծննդավայր
1977 թ. 16 օգոստոսի,ք. Ստեփանակերտ

Կրթություն
1999 թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի նախնական ռազմական պատրաստականության և ֆիզկուլտուրայի ֆակուլտետը:
2007 թ. ավարտել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1994-1997 թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում:

Աշխատանքային գործունեություն
1999-2000 թթ. աշխատել է ԼՂՀ ներքին գործերի նախարարությունում,
2000-2002 թթ. աշխատել է ԼՂՀ ՊԲ-ի թիվ 39179 զորամասում, որպես զորամասի հրամանատարի տեղակալ,
2002-2005 թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ ոստիկանությունում,
2005-2008 թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունում,
2008 թ. մայիսից-սեպտեմբեր ժամանակահատվածում աշխատել է ԼՂՀ ԿԱ ոստիկանությունում,
2008-2010 թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունում,
2010-2013 թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ ոստիկանությունում, որպես ԼՂՀ ոստիկանապետի տեղակալ:
2013թ. ապրիլի 19-ին ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ:
 2016թ. նոյեմբերի 16-ին ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Այլ տվյալներ
Ունի գնդապետի կոչում, պարգևատրվել է Մարտական ծառայություն, Մարտական համագործակցության համար, Մարշալ Բաղրամյան, Իրավակարգի ամրապնդման համար, Օրենքի պատվար մեդալներով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի չորս զավակ: