Կառավարություն

Նախկին վարչապետներ

Օլեգ Եսայի Եսայան

Օլեգ
Եսայի
Եսայան



Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1946թ. 12 նոյեմբերի, ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղում:

Կրթություն
1970թ.- ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու (Մոսկվայի կառավարման ինստիտուտ, 1985թ.), դոցենտ: Տնտեսագիտական տեսության եւ տնտեսագիտության խնդիրների մասին գիտական աշխատանքների հեղինակ:

Աշխատանքային գործունեություն
1970-1974թթ. աշխատել է ԼՂԻՄ Մարտունու շրջանի գործադիր կոմիտեում, կոմերիտական եւ կուսակցական մարմիններում:
1974-1989թթ. դասավանդել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում:
1989-1991թթ.` Լեռնային Ղարաբաղի Հատուկ կառավարման կոմիտեի բաժնի վարիչ, կուսակցության Մարտունու շրջանային կոմիտեի առաջին քարտուղար, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային Խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ:
1992թ. հունվարի 8-ից մինչև 1992 թ, օգոստոսի 15-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ:

Այլ տվյալներ
Պարգեւատրվել է ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալով, ԼՂՀ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու տղա: