Կառավարություն

Նախկին վարչապետներ

Ռոբերտ Սեդրակի Քոչարյան

Ռոբերտ
Սեդրակի
Քոչարյան



Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1954թ. 31 օգոստոսի, ԼՂՀ ք. Ստեփանակերտ:

Կրթություն
Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում:
1982թ-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին` Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում: Եղել է հավաքող-փականագործ, ապա` ինժեներ-մեխանիկ:
1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական եւ կուսակցական մարմիններում:
1989 եւ 1990թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ:
1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1988թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից: Անդամակցել է «Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել եւ գլխավորել է «Միացում» կազմակերպությունը: Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ պաշտպանության համակարգի ձեւավորման պատասխանատվությունը:
1992թ. օգոստոսի 15-ից մինչև 1994 թ. դեկտեմբերի 24-ը Ռ. Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի եւ ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը:

Այլ տվյալներ
1972-74թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:
ԼՂՀ առաջին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը արժանացել է "Արցախի հերոս" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչման եւ պարգեւատրվել "Ոսկե Արծիվ" շքանշանով:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: