Կառավարություն

Նախկին վարչապետներ

Անուշավան Սուրենի Դանիելյան

Անուշավան
Սուրենի
Դանիելյան



Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1956 թ., Վրաստանի Բոլնիս-Խաչեն գյուղում:
 

Կրթություն
1985 թ. ավարտել է Սիմֆերոպոլի պետական համալսարանը:

Աշխատանքային գործունեություն
Զորացրվելուց հետո կոմերիտական և կուսակցական աշխատանքի է անցել Մարնեուլի լեռնահարստացուցիչ կոմբինատում:
1983-1987 թթ. Ղրիմի ԼԿԵՄ մարզկոմ, պաշտոնավարել է նախ իբրև հրահանգիչ, ապա՝ բաժնի վարիչ:
1987-1990 թթ. ԽՍՀՄ ատոմային էներգետիկայի նախարարության Սիմֆերոպոլի պրոֆտեխնիկական ուսումնարանի տնօրենի տեղակալ:
1990-1998 թթ. նրա գործունեությունը կապված է Ղրիմի Հանրապետության Գերագույն խորհրդի հետ, ուր սկզբում վարել է միջպետական և ազգամիջյան հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, ապա՝ Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:
Գլխավորել է Գերագույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովը:
1989-1996 թթ. եղել է Ղրիմի հայկական ընկերության նախագահը: Այժմ նա համարվում է այդ նույն ընկերության պատվավոր նախագահը:
1994 թ. ընտրվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ:
1998 թ. Ղրիմի տնտեսության վերականգնման «Կրիմսկի պրոեկտ» ծրագրի համահեղինակն է:
1999 թ. Երևանի կաբելի գործարանի գլխավոր տնօրեն:
1999 թ. հուլիսի 1-ին Նախագահ Ա. Ղուկասյանի հրամանագրով նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ:

Այլ տվյալներ

1975-1977 թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում:

Ա.Դանիելյանը հանդիսանում է Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության, ինչպես նաև՝ Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների ակադեմիկոս:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: