Կառավարություն
Նախկին վարչապետներ

Ժիրայր
Թևանի
Պողոսյան
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1942 թ., ԼՂՀ Մարտունու շրջան, ք.Մարտունի
Կրթություն
1960-1965 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:
Աշխատանքային գործունեություն
1965-1969 թթ. Էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում տեխնիկ էր, ապա` ինժեներ, ավագ ինժեներ, կոնստրուկտոր:
1969-1971 թթ. միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտում եղել է առաջատար կոնստրուկտոր:
1971-1990 թթ. աշխատել է էլեկտրամեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտում` որպես խմբի ղեկավար, ենթաբաժնի վարիչ, ապա` բաժնի վարիչի տեղակալ, բաժնի վարիչ, տնօրենի տեղակալ գիտահետազոտական աշխատանքների գծով, ավագ գիտահետազոտող:
1990-1992 թթ. ՀՀ հատուկ գործերի վարչության գլխավոր մասնագետն էր:
1992 թ. հանդիսացել է ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնակատար:
1998-1999 թթ. ԼՂՀ վարչապետն էր:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: