Կառավարություն
Նախկին վարչապետներ

Լեոնարդ
Գեորգիի
Պետրոսյան
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1953թ.13 հոկտեմբերի, Արցախի Մարտունի ավան
Կրթություն
1974թ. Երևանի կոոպերատիվ ինստիտուտի (Մոսկվայի մասնաճյուղ) ուսանող էր, երբ աշխատանքի անցավ ԼՂՀ-ի Մարտունու շրջֆինբաժնում:
1979թ. ավարտել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտը:
Աշխատանքային գործունեություն
1975-1990թթ. աշխատել է հասարակական սննդի Մարտունու շրջանային համակարգում, Գևորգավանի գինու գործարանում, Կոմկուսի Մարտունու շրջկոմում, ԼՂՀ ագրոարդկոմբինատում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ, դրսևորելով կազմակերպչական ակնառու դիրք, օբյեկտիվություն և սրտացավություն:
1991թ. նշանակվեց ԼՂԻՄ մարզկոմի նախագահի պաշտոնակատար, իսկ սեպտեմբերին ընտրվեց ԼՂԻՄ մարզխորհրդի նախագահ:
1992թ. հունվարին նշանակվեց ՀՀ հատուկ ծրագրերի վարչության պետի 1-ին տեղակալ, այնուհետև՝ պետ:
1995թ. հունվարից մինչև 1998թ. ԼՂՀ վարչապետն էր:
1997թ. ապրիլ-սեպտեմբերին միաժամանակ եղել է ԼՂՀ Նախագահի պաշտոնակատար: Այնուհետև տեղափոխվեց Երևան եւ նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:
1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում զոհվեց:
Այլ տվյալներ
Ծառայել է խորհրդային բանակում:
Անձնական տվյալներ
Ամուսնացած էր, չորս զավակների հայր: