Պետական նախարար

Հարցազրույցներ

Վարչապետ Ա. Հարությունյանի Պատասխանները «Ազատ Արցախին»

25.12.2012

-Ինչո՞վ նշանավորվեց 2012 թվականը Ձեր կուսակցության կյանքում: Որպես կուսակցության նախագահ` հատկապես ի՞նչն եք առավել արժևորում կամ առանձնացնում:

2012 թվականին տեղի ունեցան ԼՂՀ նախագահի ընտրությունները, որոնք նշանակալից եղան նաև մեր կուսակցության համար: «Ազատ Հայրենիքը» ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքական այդ կարևոր կամպանիային, իր հերթին զգալիորեն նպաստել, որ Բ. Սահակյանը պաշտոնավարի նաև երկրորդ ժամկետում և հնարավորություն ունենա շարունակելու և ավարտին հասցնելու իր կողմից ձեռնարկած` մեր երկրի համար էական տասնյակ ծրագրեր: Որպես կուսակցության նախագահ` ինձ համար չափազանց կաևոր է, որ իմ կուսակիցները միակամ են հանդես գալիս քաղաքական նմանատիպ ակցիաներում և անկեղծորեն ջանում են, որ մեր որդեգրած սկզբունքներն ու մոտեցումները կյանքի կոչվեն:

-Խորհրդարանը նաև քաղաքական ամբիոն է խորհրդարանական կուսակցությունների համար, այս առումով «Ազատ Հայրենիքի» կողմից ինչպե՞ս է օգտագործվում այդ ամբիոնը:

Խորհրդարանը քաղաքական քննարկումների և հայտարարությունների համար բավական կարևոր ու ազդեցիկ մարմին է: Մենք հնարավորինս օգտվում ենք ընձեռված հնարավորությունից և մշտապես փորձում մեր տեսակետներն ու համոզմունքները ներկայացնել Ժողովրդի ներկայացուցիչներին ու հանրությանը: Մեր պատգամավորների` խորհրդարանում ունեցած ելույթներով և քվեարկություններով շատ-շատերը տեղյակ են, թե ինչ նպատակների է հետամուտ մեր կուսակցությունը և ինչպես է հետևողականորեն տեր կանգնում իր գաղափարներին ու ծրագրերին:

← Վերադառնալ ցուցակին