Պետական նախարար

Հարցազրույցներ

Արցախի հանրային հեռուստատեսության «Իրական հատված» հաղորդաշարի հարցերը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին

20.02.2013



1. Պարոն վարչապետ, հանքաարդյունաբերությունն ավանդաբար որոշիչ դեր չի ունեցել Արցախի տնտեսական կյանքում: Այսօր իրավիճակը, կարծես փոխվու՞մ է:

2. Ինչո՞վ է պայմանավորված այս ոլորտում ակտիվության աճը՝ հատկապես վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում:

3. Այդ ոլորտից կախվածությունը արդյո՞ք արտաքին շուկաներում հավանական փոփոխությունների պարագայում Արցախի տնտեսությունն ավելի խոցելի չի դարձնի:

4. Տնտեսության այս ճյուղի զարգացման համար ի՞նչ հնարավորություններ ունի Արցախը եւ ինչպիսի՞ բարդություններ, դժվարություններ են հնարավոր:

5. Ոլորտում աշխատանքների ընդլայնման հետ՝ հավանաբար նաեւ դրանք վերահսկելուն, կարգավորելուն ուղղված պետության լծակներն են կատարելագործվելու: Ի՞նչ ունենք այսօր:

6. Կադրային խնդիրների մասին: Ոլորտն արցախցիների համար նոր է, մասնագետների պատրաստման հարցում ձեւավորված ավանդույթներ չկան: Կա՞ն աշխատուժի հավանական պահանջարկը լրացնելու հնարավորություններ:

7. Հաջորդ հարցը ճիշտ հակառակ ուղղվածությունն ունի: Արդյո՞ք լեռնահանքային արդյունաբերության ոլորտում մեծաթիվ եւ ավելի լավ վարձատրվող աշխատատեղերի առկայությունը դժվարություններ չի առաջացնի այլ ոլորտներում, մասնավորապես՝ գյուղատնտեսությունում: Արդեն օրինակներ կան, որ տեխնիկան սպասարկող եւ շահագործող կադրերը գյուղատնտեսությունից հեռանում եւ նախապատվությունը հանքաարդյունաբերությանն են տալիս:

8. Կա՞ մոտավոր տեսլականը՝ ինչ դեր է ունենալու այս ոլորտն առաջիկա տարիներին՝ ներմուծման-արտահանման հարաբերակցությունը փոխելու, պետբյուջեի մուտքերի, բնակչության զբաղվածության մասով:

9. Վերջում՝ ամենակարեւոր խնդիրներից մեկի՝ բնապահպանության մասին: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում մինչ այժմ հանքաարդյունաբերական աշխատանքների ֆոնին բնապահպանական խնդիրները, արձանագրվե՞լ են խնդիրներ, եւ ապա՝ ինչպիսի՞ն եք տեսնում այս ոլորտում հետագա անելիքները՝ հանքաարդյունաբերության զարգացման ընդլայնման հաշվարկով:

Հարցազրույցի տեւողությունը - 15-20 րոպե 

← Վերադառնալ ցուցակին