COVID-19

Լրահոս

Աշխատանքային այց «Աղավնո» և «Սանասար» հսկիչ անցագրային կետեր

16.06.2020

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 16-ին ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է «Աղավնո» և «Սանասար» հսկիչ անցագրային կետերում:
Գրիգորի Մարտիրոսյանը հետևել է կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով տեղերում իրականացվող արագ թեստավորման աշխատանքների ընթացքին, զրույց ունեցել պետական եկամուտների կոմիտեի, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ու ոստիկանության աշխատակիցների հետ:
Պարետ Մարտիրոսյանը շփվել է սահմանային անցակետերը հատող քաղաքացիների հետ, լսել նրանց դիտարկումներն ու պատասխանել հարցերին: Պետական նախարարը տեղերում հանձնարարականներ է իջեցրել պատասխանատուներին՝ վերանորոգման, բարեկարգման ու կահավորման անհրաժեշտ աշխատանքների իրականացման ուղղությամբ, ինչը մեծապես կնպաստի գերատեսչությունների կողմից տեղերում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ից Արցախի բոլոր հսկիչ անցակետերում կորոնավիրուսի ներթափանցումը հանրապետություն հնարավորինս կանխարգելելու նպատակով ստեղծվել է արագ թեստավորման հնարավորություն: Իսկ Հանրապետության սահմանը հատելու նոր խստացումների համաձայն՝ մուտք գործելու պարետի թույլտվությունից բացի պահանջվում է նաև պարտադիր թեստավորում: (Տես՝ http://bit.do/fF2jR հաղորդագրությունը):

 

← Վերադառնալ ցուցակին