Կառավարություն

Նախարարություններ

Կարեն Գրիգորի Սարգսյան

Կարեն
Գրիգորի
Սարգսյան

ԱՀ ներքին գործերի նախարար


Ներքին գործերի նախարարություն

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (այսուհետ` նաև նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Արցախի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարությունը գործում է Արցախի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների, իրավական այլ ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:
4. Նախարարության լրիվ անվանումն է՝
1) հայերեն լրիվ անվանումը՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարություն.
2) ռուսերեն լրիվ անվանումը՝ Министерство внутренних дел Республики Арцах.
3) անգլերեն լրիվ անվանումը՝ Ministry of Internal Affairs of the Republic of Artsakh:
5. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր, ինչպես նաև կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն և այլ լեզուներով կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի առաջին տեղակալից (այսուհետ՝ տեղակալ), խորհրդականից, մամուլի քարտուղարից, օգնականից, նախարարության աշխատակազմից և նախարարության կառավարման ոլորտում գործող Արցախի Հանրապետության ոստիկանությունից ու Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (այսուհետ՝ նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմիններ), ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
7. Նախարարության գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Ազատամարտիկների 38:

 

Կայք`
http://www.police.nkr.am