Կառավարություն

Նախարարություններ

Արթուր Իվանի Հարությունյան

Արթուր
Իվանի
Հարությունյան

ԱՀ ֆինանսների նախարար

Պաշտոնն ստանձնել է
6.06.2018


Կենսագրական տվյալներ


Կենսագրական տվյալներ
1979 թ., 20 հունվարի, ք. Ստեփանակերտ:

Կրթություն
1999թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի «Ընդհանուր տնտեսագիտություն» բաժինը:
2007 թվականին ավարտել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Իրավագիտություն» բաժինը:

Աշխատանքային գործունեություն
1999թ. օգոստոսից-ԼՂՀ հարկային պետական վարչություն՝ կազմակերպական-վերահսկողական հաշվառման բաժնի ոչ հարկային եկամուտների գծով ավագ հարկային տեսուչ,
2004թ. հունվարից-ՀՊՎ Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչության հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հաշվառման բաժնի պետ,
2004թ. օգոստոսից-խոշոր հարկ վճարողների սպասարկման բաժնի պետ,
2006թ. հունվարից-եկամուտների հաշվառման, պլանավորման, ապահովադիրների սպասարկման վարչության պետ,
2006թ. փետրվարից-եկամուտների հաշվառման, գանձումների և խոշոր հարկ վճարողների (ապահովադիրների) սպասարկման վարչության պետ,
2007թ. հունվարից-հաշվառման, պլանավորման, գանձումների հսկողության և վերլուծության վարչության պետ,
2007թ. հոկտեմբերից-օպերատիվ հետախուզության վարչության պետ,
2008թ. մարտից-խոշոր հարկ վճարողների վարչության պետ,
2009թ. մարտից-ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ,
2015թ. հուլիսից-ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ,
2017թ. հոկտեմբերից-ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ,
2018թ. հունիսի 6-ի՝ ԱՀ նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։

Այլ տվյալներ
2014թ. դեկտեմբերի 4-ին` ԼՂՀ վարչապետի որոշմամբ պարգևատրվել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով.
2016 թվականի հոկտեմբերի 21-ին` ԼՂՀ Նախագահի հրամանագրով, շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչում.
2016 թվականի դեկտեմբերի 14-ին` ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: