Կառավարություն

Նախարարություններ

 Հովհաննիսյան Լեռնիկ Լենտրուշի


Հովհաննիսյան
Լեռնիկ
Լենտրուշի

ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար

Պաշտոնն ստանձնել է
2.07.2018


Կենսագրական տվյալներ

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973
թ. 24 հուլիսի, ԱՀ Շուշիի շրջան, գ. Քարին տակ:

Կրթություն
1996թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը
1997-2000թթ. սովորել է ԱրՊՀ ասպիրանտուրայում:

Աշխատանքային գործունեություն
1999թ.-ից առ այսօր ԱրՊՀ պատմության ամբիոնի դասախոս, այնուհետև՝ ավագ դասախոս:
2013-2015թթ. ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:
2015թ.  մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր` մեծամասնական ընտրակարգով, թիվ 10 ընտրատարածքից (ՀՅԴ կողմից): Եղել է  Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ:
2018 թվականի հուլիսի 2-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար:

Այլ տվյալներ
Ծառայել է ԼՂՀ ՊԲ Շուշիի պաշտպանական շրջանի 52-րդ գումարտակում, որի կազմում մասնակցել է մի շարք մարտական գործողությունների:
Մոտ 10 գիտական աշխատանքների և 8 քարտեզների հեղինակ է:
Արցախի հանրային հեռուստատեսությամբ վարել է իր հեղինակած «Մեր երկիր» հաղորդաշարը:

Կուսակցական պատկանելությունը
Հայ Հեղափոխական Դաշնակցություն:


Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի երեք զավակ: