Կառավարություն

Նախարարություններ

Կարեն Անդրանիկի Աբրահամյան

Կարեն
Անդրանիկի
Աբրահամյան

ԱՀ պաշտպանության նախարար

Պաշտոնն ստանձնել է
14.12.2018


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1966թ. 4 դեկտեմբերի, Հադրութի շրջանի գ.Խծաբերդ:

Կրթություն
1984թ. ավարտել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը:
1984-1990թթ.. սովորել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվառման ֆակուլտետում և ստացել տնտեսագետի որակավորում:
1998թ. ընդունվել է Ռուսաստանի Դաշնության ԶՈւ համազորային ակադեմիան և այն ավարտել գերազանցության դիպլոմով:
2010-2011թթ.. սովորել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ակադեմիայում՝ այն ավարտելով ոսկե մեդալով:

Աշխատանքային գործունեություն
1990-1992թթ.. աշխատել է Հադրութի շրջանի խնայբանկում՝ որպես վարկավորման հրահանգիչ, գլխավոր հաշվապահ, այնուհետև նույն խնայբանկի կառավարիչ:
1991թ.-ից ակտիվորեն ներգրավվել է Հադրութի կամավորական ինքնապաշտպանական ուժերին, իսկ 1992 թ. աշնանը, որպես շարքային, զինվորագրվել նոր-նոր կազմավորված Հադրութի պաշտպանական շրջանին: Այնուհետև նույն զորամասում զբաղեցրել է դասակի, ապա՝ մարտկոցի հրամանատարի, հրետանու շտաբի պետի, հրետանու պետի, իսկ 1996-1998թթ. պաշտպանական շրջանի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ պաշտոնները:
2001-2003թթ.. զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ:
2003-2006թթ.. զբաղեցրել է զորամասի հրամանատարի պաշտոնը:
2006-2011թթ.. կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ:
2011-2015թթ.. զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը:
2015-2017թթ.. բանակային կորպուսի հրամանատար:
2017-2018թթ. զբաղեցրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը:
2018թ. դեկտեմբերին 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար:

Այլ տվյալներ
1985-1987թթ.. ծառայել է խորհրդային բանակում:
2014թ. սեպտեմբերի 3-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Պարգևատրվել է <<Մարտական խաչ 2-րդ աստիճանի>> շքանշանով, <<Արիություն>>, <<Մարտական ծառայություն>>, <<Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի>>, <<Գարեգին Նժդեհ>>, <<Անդրանիկ Օզանյան>>, <<Մարշալ Բաղրամյան>>, <<Դրաստամատ Կանայան>>, <<Վազգեն Սարգսյան >>, <<Համագործակցության ամրապնդման համար>>, <<Անբասիր ծառայություն>> 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: