Կառավարություն

Նախարարություններ

Ջալալ Անատոլիի  Հարությունյան

Ջալալ
Անատոլիի
Հարությունյան

ԱՀ պաշտպանության նախարար

Պաշտոնն ստանձնել է
8.06.2020


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1974թ. նոյեմբեր, Ասկերանի շրջան,գ. Բադարա

Կրթություն
1991-1995թթ.սովորել է Արցախի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում: 1999թ. ընդունվել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմահրետանային ակադեմիան, որն ավարտել է կարմիր դիպլոմով:

Աշխատանքային գործունեություն
1992 թ. նոյեմբերի 5-ից ծառայում է ՊԲ-ում:
1992-2018 թթ. ՊԲ տարբեր զորամասերում մի շարք հրամանատարական պաշտոններ` հրետանային հետախուզության պետի օգնական, հրետանային հետախուզության պետ, հրետանային դիվիզիոնի շտաբի պետ, զորամասի ուսումնական ՀԴ հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, միավորման հրետանու պետ, պաշտպանական շրջանի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, միավորման հրամանատար:
2018-2020 թթ. ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:
2020թ. փետրվարի 24-ից ԱՀ պաշտպանության նախարար
2019թ. հուլիսի 8-ին ԱՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2020թ. հունիսի 8-ի ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:

Այլ տվյալներ
1992-1994 թթ. մասնակցել է մարտական գործողությունների:
Պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի, «Նելսոն Ստեփանյան», «Անբասիր ծառայություն» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ունի երեք զավակ: