Կառավարություն
Նախարարություններ

Արամ
Ալեքսեյի
Սարգսյան
ԱՀ քաղաքաշինության նախարար
Պաշտոնն ստանձնել է
26.05.2020
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1983 թ. 5 օգոստոսի, ք. Ստեփանակերտ:
Կրթություն
1999-2003 թթ սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի ֆակուլտետի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժինը ՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի աստիճան:
2008թ. ավարտել է ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
Աշխատանքային գործունեություն
2005թ. աշխատանքի է ընդունվել «Արցախ-էներգո» ՓԲԸ որպես էլեկտրափականագործ:
2007-2012թթ աշխատել է «Արցախ-էներգո» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի իրացման բաժնում որպես տեղամասի պետ:
2012-2018թթ աշխատել է ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության համաշինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության բաժնում որպես գլխավոր մասնագետ-տեխհսկիչ:
2018 թվականի հոկտեմբերի 7-ի ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքում N 2 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր:
2020 թվականի մայիսի 26-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար:
Այլ տվյալներ
2003-2005 թթ ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում:
2016-ի ապրիլյան պատերազմի մասնակից է:
Կուսակցական պատկանելությունը
«Ազատ hայրենիք» կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 որդի: