Կառավարություն

Նախարարություններ

Աշոտ Օլեգի Բախշիյան

Աշոտ
Օլեգի
Բախշիյան

ԱՀ գյուղատնտեսության նախարար

Պաշտոնն ստանձնել է
29.05.2020


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979 թ., 29 հունվարի, ք. Ստեփանակերտ:

Կրթություն
2001 թ. ավարտել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2007-2009թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի մագիստրատուրայի իրավաբանական բաժնում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում:

Աշխատանքային գործունեություն
2001թ. աշխատանքի է ընդունվել ԼՂՀ արդարադատության պետական վարչությունում որպես առաջատար խորհրդական:
2004-2008թթ. ԼՂՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետ:
2008-2011թթ. զբաղեցրել է ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
2011 թվականի հուլիսի 25-ից հոկտեմբերի 27-ը՝ ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար:
2011-2013թթ. զբաղեցրել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:
2013-2018թթ. ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն:
2020 թ. ԱՀ Նախագահի մայիսի 29-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար:

Այլ տվյալներ
1996թ.-1997թ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում:
Մոսկվայի ժամանակակից հումանիտար համալսարանի կողմից երկու անգամ պարգևատրվել է «Արժանիքների համար» մեդալով:
Ունի ԼՂՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: