Կառավարություն

Նախարարություններ

Սիրան Հայկի Ավետիսյան

Սիրան
Հայկի
Ավետիսյան

ԱՀ արդարադատության նախարար

Պաշտոնն ստանձնել է
4.06.2020


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1984թ. 18 ապրիլի, ք. Ստեփանակերտ

Կրթություն
2001-2006թթ սովորել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ գերազանցությամբ:

Աշխատանքային գործունեություն
2006թ. աշխատել է Ստեփանակերտի թիվ 11 միջնակարգ դպրոցում և դասավանդել «Իրավունք» առարկան: Նույն թվականին համատեղությամբ դասախոսել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում:
2008 թվականի հուլիսի 1-ից աշխատել է ԱՀ Գերագույն դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2010-2017թթ նշանակվել է ԱՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժնի պետ:
2017-2020թթ զբաղեցրել է ԱՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:
2020թվականի ԱՀ Նախագահի հունիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության Արդարադատության նախարար:

Այլ տվյալներ
Ունի դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

Կուսակցական պատկանելություն
«Միասնական Հայրենիք» կուսակցություն:

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: