Կառավարություն

Նախարարություններ

Միքայել Սամվելի Վիրաբյան

Միքայել
Սամվելի
Վիրաբյան

Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Պաշտոնն ստանձնել է
15.07.2020


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1974թ., 27 հուլիսի ՀՀ,  ք. Վանաձոր

Կրթություն
1997թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ և վարկ» բաժինը:

Աշխատանքային գործունեություն
1995թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին աշխատել է ԼՂՀ կառավարությունում` որպես փոխվարչապետի օգնական:
1995-1997թթ աշխատել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունում` որպես բնակչության սոցիալական պաշտպանության բաժնի պետ:
1996թ. մարտ-հունիս ամիսներին համատեղության կարգով աշխատել է Ստեփանակերտի օրթոպեդիկ-տեխնիկական պրոթեզավորման կենտրոնում՝ որպես տնօրեն:
1997-1998թթ. աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության իրավական տեսչությունում` որպես 1-ին կարգի տեսուչ, այնուհետև բաժնի պետ:
1999թ. փետրվար-օգոստոս ամիսներին աշխատել է ԼՂՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի դրամարկղային կատարման բաժնում` որպես գլխավոր տնտեսագետ:
1999- 2001թթ մարտ աշխատել է ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամում` որպես ֆինանսամեթոդական բաժնի պետ:
2001- 2007թթ աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալի պաշտոնում:
2007- 2009թթ աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում՝ որպես նախագահ:
2009- 2011թթ աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալությունում` որպես գործակալության պետ:
2011թ. հուլիսին նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2016թ. հուլիսի 12-ին վերանշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
2019 -2020թթ՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ: 2020թվականի հուլիսի 15-ի ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար:

Այլ տվյալներ
1992-1995թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում: Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Կուսակցական պատկանելություն
«Ազատ հայրենիք» կուսակցություն:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի չորս զավակ: