Կառավարություն

Նախարարություններ

Արարատ Արամայիսի Օհանջանյան

Արարատ
Արամայիսի
Օհանջանյան

ԱՀ առողջապահության նախարար

Պաշտոնն ստանձնել է
18.07.2020


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1968 թ. 29 մայիսի, ԼՂԻՄ Մարտունու շրջան, գ. Սոս

Կրթությունը
1985 թ. ընդունվել է Բաքվի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետը:
1988 թ. օգոստոս ամսից շարունակել է կրթությունը Երևանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժության ֆակուլտետում, որն էլ ավարտել է 1992 թվականին:
Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ հետդիպլոմային ուսուցումը անցել է ՀՀ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում:
Մոսկվայի տրանսպլանտոլոգիայի ինստիտուտում վերապատրաստվել է որպես բժիշկ-նեֆրոլոգ:

Աշխատանքային գործունեությունը
1992-1994թթ Մարտակերտի շրջանային դաշտային զինվորական հոսպիտալ- անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:
1994 թ. դեկտեմբերից ԼՂՀ Հանրապետական ուռուցքաբանական դիսպանսեր- անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ՝ համատեղության կարգով աշխատելով նաև Հանրապետական հիվանդանոցում:
1997-1998թթ ԼՂՀ Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ:
1997-2007թթ ԼՂՀ Հանրապետական ծննդատուն - անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:
1998-2003թթ Հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ՝ բուժական գծով:
2007-2011թթ ԼՂՀ ԱՆ «Հանրապետական հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրեն`շարունակելով աշխատել որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:
2011 թ. դեկտեմբերից նույն հիվանդանոցի գործադիր տնօրենի բուժական գծով տեղակալ:
2014 թ. հունվարից նույն հիվանդանոցի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։
Խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ 5-րդ և 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2018-2020թթ Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2020թ. հուլիսի 18-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ առողջապահության նախարար:

Այլ տվյալներ
1986-1988թթ ծառայել է խորհրդային բանակում:
Ազգային ազատագրական շարժման ակտիվ մասնակից է:
2004 թ. նրա անմիջական մասնակցությամբ ԼՂՀ Հանրապետական հիվանդանոցում բացվել է հեմոդիալիզի բաժանմունք։
Պարգևներ
2012 թվականին ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Կուսակցական պատկանելությունը
«Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է։

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի չորս զավակ։