Կառավարություն
Նախարարություններ

Լևոն
Ավետիսի
Գրիգորյան
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար
Պաշտոնն ստանձնել է
25.09.2017
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ. 21 հունվարի, ՌԴ ք.Չերեպովեց:
Կրթություն
1995-1999թթ.-Արցախի պետական համալսարան ` «Տնտեսագիտություն» մասնագիտություն:
2003թ.- Արցախի պետական համալսարան` իրավագիտության ֆակուլտետ` իրավաբան:
Աշխատանքային գործունեություն
1999-2003թթ.-ԼՂՀ վարչապետի օգնական:
2003թ. փետրվար-սեպտեմբեր-ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի ղեկավար:
2003-2004թթ.-զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
2005-2007թթ.-ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացման բաժնի պետ:
2007-2009թթ.-ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ:
2009-2010թթ.-Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ։
2010-2011թթ.-ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ։
2011թ. ապրիլի 1-ից-ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
2011թ. հոկտեմբերի 31-ի ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ։
2012-2015 թթ.. ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար։
2015-2017թթ. ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
2017թ. սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: