Կառավարություն

Նախարարություններ

Կարեն Համբարձումի Միրզոյան

Կարեն
Համբարձումի
Միրզոյան

ԼՂՀ արտաքին գործերի նախարար

Պաշտոնն ստանձնել է
22.09.2012


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ամիս, ծննդավայր
1965թ. 7 դեկտեմբերի, ՀՀ ք. Երևան

Կրթություն
1981-1989թթ.- Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետ:
1990-1993թթ.- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ` ասպիրանտուրա:

Աշխատանքային գործունեություն
1993-1996թթ.- ՀՀ ԱԳՆ, Քաղաքական ծրագրավորման ու Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչությունների պաշտոնավար:
1996-1997թթ.- Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ:
1997-2001թթ.- ԼՂՀ ԱԳՆ համակարգ, ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում:
2002-2005թթ.- ՀՀ ԱԳՆ համակարգ, ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության ղեկավար:
2005-2010թթ. -ՀՀ մշտական ներկայացուցիչ Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում:
2010-2012թթ. -ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ:
2012թ. սեպտեմբերի 22-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար;

Այլ տվյալներ
1984-1986թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
Ունի արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներին:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: