Կառավարություն

Նախարարություններ

Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան

Կարեն
Ալեքսանդրի
Շահրամանյան

ԱՀ քաղաքաշինության նախարար

Պաշտոնն ստանձնել է
22.09.2012


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973թ. 16 հուլիսի, ԼՂՀ ք. Ասկերան:

Կրթություն
1990թ. - ՀՀ Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտ` «Ավտոճանապարհների շինարարություն» ֆակուլտետ:
1991թ. դեկտեմբեր- թողել է ուսումը, տեղափոխվել Արցախ, Ասկերանի ինքնապաշտպանական շրջանի կազմում մասնակցել պատերազմական գործողություններին:
1993թ.- շարունակել է ուսումը ԱրՊՀ-ում, ավարտել է 1996թ.՝ ինժեներ-շինարարի որակավորմամբ:
Աշխատանքային գործունեություն
1998-1999թթ. -ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն` գլխավոր մասնագետ:
1999-2002թթ. -Ավտոճանապարհների, ինժեներական կառուցվածքների, բնակարանային, կոմունալ տնտեսության քաղաքականության բաժնի պետ:
2002 -2005թթ. -ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարություն` լիցենզավորման բաժնի պետ:
2005-2006թթ. -ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն` աշխատակազմի ղեկավար:
2006-2008թթ. ԼՂՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ:
2008թ. -մարտ-հունիս ամիսներ, Ստեփանակերտի քաղաքապետարանի «Կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակ»` ՊՈԱԿ-ի տնօրեն:
2008թ. հունիս-օգոստոս- ԼՂՀ քաղաքաշինության նախարարության «Կապիտալ շինարարություն»` ՊՈԱԿ-ի տնօրեն:
2008-2010թթ.- ԼՂՀ ԿԱ կապիտալ շինարարության վարչության պետ:
2010թ հուլիսի 16-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է քաղաքաշինության նախարար:
2012թ սեպտեմբերի 22-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է քաղաքաշինության նախարար:
2017թ. սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ քաղաքաշինության նախարար:

Այլ տվյալներ
ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալով:
1992-1998թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում, ունի պահեստազորի սպայի՝ ավագ լեյտենանտի կոչում:
Զորացրվել է քաղաքացիական աշխատանքի անցնելու պատճառով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: