Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Ծանուցում

19.11.2012

Վաղը` նոյեմբերի 20-ին, ժամը 11.00-ին տեղի կունենա ԼՂՀ կառավարության հերթական նիստը:

Ըստ օրակարգի` կքննարկվեն հաշմանդամների սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, առողջապահական, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման 2013թ. տարեկան ծրագրեր, գնման ընթացակարգի արդյունքներ և այլ հարցեր: Փոփոխություններ և լրացումներ կառաջարկվեն գործադիրի նախկին որոշումներում:

ԼՂՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք նիստին:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնությւան հետ կապերի վարչություն

← Վերադառնալ ցուցակին