Տեղեկատվական կենտրոն
Պաշտոնական լրահոս
Հանդիպում
20.12.2012

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են երկու հանրապետությունների միջև բնապահպանության ոլորտում փոխհամագործակցության ուղիները:
Արա Հարությունյանը ընդգծել է բնապահպանության ոլորտի կարևոր դերը երկրի տնտեսության` հանքարդյունաբերության, էներգետիկայի և էկոլոգիական զբոսաշրջության ոլորտներում և կարևորել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը:
Արամ Հարությունյանը իր հերթին պատրաստակամություն է հայտնել սերտ համագործակցություն ծավալել ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության հետ` փորձի փոխանակման, կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանը և այլ պաշտոնատար անձինք: