Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Բերձորում կհիմնադրվի նոր բնակավայր

15.07.2013

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է <Արցախ Ռութս Ինվեսթմենթ> (ԱՐԻ) կազմակերպության խորհրդի մի խումբ անդամների: Ողջունելով հյուրերին` Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արցախի զարգացմանն ուղղված` սփյուռքահայ բարերար-ներդրողների նախաձեռնած ծրագրի համար: Արցախիգյուղատնտեսության ոլորտում կատարվող ներդրումներին զուգահեռ ընկերության անդամների մոտ ծնվել է նաև ազատագրված տարածքների վերաբնակեցմանը օժանդակելու գաղափար:

Այսօր ԼՂՀ կառավարության և <ԱՐԻ> ընկերության միջև ստորագրվեց համաձայնագիր, որով Արցախի ազատագրված տարածքներից մեկում` Բերձորում, ընկերության ֆինանսավորմամբ կհիմնադրվի նոր բնակավայր: Վարչապետի գնահատմամբ` ծրագիրը ոչ միայն դրական է ազդելու Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, այլև նոր բնակավայրը` ժամանակակից կոմունիկացիաներով, նախանշելու է Արցախի ապագա գյուղը:

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց 150 բնակելի տնով կառուցվելիք բնակավայրի էսքիզային նախագիծը և շնարարական աշխատանքների ժամանակացույցը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱՐԻ ընկերության խորհրդի` Արցախ ժամանած պատվիրակության պատասխանատու Բենիամին Բջջաքչյանը նշել է, որ համաձայնագրով ամրապնդվում է տարիների համագործակցությունը և ամբողջանում ծրագիրը:

Հանդիպմանը կառավարության ղեկավարը Վարչապետի հուշամեդալով պարգևատրեց ԱՐԻ ընկերության խորհրդի անդամ Բյուզանդ Գևորգյանին` ծննդյան 80-ամյակի և Արցախի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին 

← Վերադառնալ ցուցակին