Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Ընդունելություն ԼՂՀ կառավարությունում

01.08.2013

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Գեոդեզիստի և հողաշինարարի մասնագիտական օրվա կապակցությամբ այսօր ընդունել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մի խումբ աշխատակիցների` կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանի գլխավորությամբ:
Շնորհավորելով համակարգի աշխատողներին` կառավարության ղեկավարը կարևորել է ծառայության կողմից կատարվող աշխատանքները, որոնք նույնպես ուղղված են բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը: Վարչապետը նշել է, որ կարևոր են տնտեսության այն բոլոր ճյուղերը, որոնք նպաստում են երկրի դինամիկ զարգացմանը:
Մասնագիտական օրվա կապակցությամբ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են համակարգի միխումբ աշխատակիցներ:
Իր հերթին շնորհավորելով ոլորտի աշխատակիցներին` Կ. Պետրոսյանը նրանց մաղթել է արդյունավետ գործունեություն և նորանոր աշխատանքային ձեռքբերումներ:

← Վերադառնալ ցուցակին