Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ԼՂՀ կառավարության նիստ

12.09.2013

Սեպտեմբերի 12-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը:

Նիստի սկզբում, համաձայն օրակարգի, գործադիրի քննարկմանն են դրվել արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած` մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշումների նախագծերը, որոնք արժանացել են կառավարության հավանությանը և կներկայացվեն Ազգային ժողով:

Այնուհետև կառավարության անդամները քննարկել և ընդունել են գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի առաջարկած նախագծերը: Մասնավորապես, գյուղնախարարը ներկայացրել է Ասկերանի շրջանի Խրամորթի ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման ընթացիկ տարվա ծրագիրը, որը ենթադրում է ութ համայնքների գյուղատնտեսության զարգացում` բնակչության ընդհանուր կենսամակարդակի բարձրացման հեռանկարով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հեղինակած նախագծի համաձայն` կառավարության համապատասխան որոշումներում նախատեսվող փոփոխությունները վերաբերում էին զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերին և դրանք վճարելու կարգին: Սույն առաջարկը ևս ընդունվել է գործադիրի կողմից:

Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների տրամադրման ու հաշվառման կարգի և դրանց գրանցամատյանների ձևերի հաստատման վերաբերյալ հաջորդ հարցը, որ կառավարության քննարկմանն է ներկայացրել առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, նույնպես արժանացել է կառավարության հավանությանը:

Նիստում ընդունվել է կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ներկայացրած՝ հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի

← Վերադառնալ ցուցակին