Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Շարունակվում են համայնքների ղեկավարների դասընթացները

10.02.2014

Այսօր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ողջունել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող շարունակական դասընթացների այս տարվա առաջին խմբի մասնակիցներին: Փոխվարչապետը կարևորել է կառավարության նախաձեռնությամբ անցած տարի մեկնարկած ծրագիրը` համայնքների ղեկավարների գիտելիքների ամրապնդման, օրենսդրական դաշտի փոփոխություններին ու լրացումներին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու և ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից:
Ա. Աղաբեկյանը հույս է հայտնել, որ համայնքների ղեկավարները ակտիվորեն կմասնակցեն դասընթացներին և իրենց հուզող հարցերով կդիմեն համապատասխան մարմինների պատասխանատուներին:
4-րդ փուլի դասընթացները, որոնց մասնակցում են 30 գյուղապետ, կտևեն մեկ շաբաթ, մասնակիցներին կտրվեն համապատասխան հավաստագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին