Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հանդիպում համայնքապետերի հետ

14.02.2014

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ` փետրվարի 13-ին հանդիպել է համայնքապետերի համար կազմակերպվող դասընթացների մասնակիցների հետ: Վարչապետը նրանց ներկայացրել է տնտեսության ներկայիս վիճակն ու երկրի առաջ ծառացած խնդիրները: Գերխնդիրը, կառավարության ղեկավարի խոսքով,  երկրի  անվտանգությունն է, որը, ինչպես նաև ժողովրդագրական վիճակը, պայմանավորված են տնտեսության զարգացմամբ: Ա. Հարությունյանը նշեց վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված թե՛ տնտեսական, թե՛ ժողովրդագրական աճի որոշ ձեռքբերումներ:

Առկա խնդիրներից վարչապետը առանձնացրեց համայնքային նշանակության հարցերը, մասնավորապես, անդրադարձավ երիտասարդներին արտագնա աշխատանքից հետ պահելու, համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացման անհրաժեշտ քայլերին: Ա. Հարությունյանը գյուղապետերին կոչ արեց լինել նախաձեռնող և ակտիվություն ցուցաբերել տեղերում  առկա գյուղատնտեսական  պոտենցիալը լրիվ օգտագործելու ուղղությամբ:

Համայնքների ղեկավարներն իրենց հուզող հարցերի վերաբերյալ վարչապետից ստացան պարզաբանումներ:

Հանդիպման ավարտին Ա. Հարությունյանը կարևորել է նրանց համար կազմակերպվող սեմինարները` գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրների համար ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից:

← Վերադառնալ ցուցակին