Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Ավարտվեցին դասընթացները

15.02.2014

Ավարտվել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող դասընթացների 4-րդ փուլը, որին մասնակցում էին 30 համայնքապետ: Այսօր ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Սերգեյ Նասիբյանը հանդիսավոր պայմաններում գյուղապետերին է հանձնել մասնակցության հավաստագրերը: Շնորհավորելով նրանց` Ս. Նասիբյանը մեկ անգամ ևս կարևորել է ՏԻՄ-երի դերը պետականաշինության գործընթացում և վստահություն հայտնել, որ դասընթացներից ստացած գիտելիքներն ու փորձի փոխանակումը այսուհետև դյուրացնելու են համայնքային նշանակության խնդիրների լուծումը:

← Վերադառնալ ցուցակին