Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ԼՂՀ վարչապետի շնորհավորական ուղերձը Մաքսիմ Հովհաննիսյանին

18.02.2014

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել գրող և հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանին՝ նրա ծննդյան ութսունամյակի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.
«Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան, սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան ութսունամյակի կապակցությամբ: Անգնահատելի են Արցախին մատուցված Ձեր ծառայությունները թե՛ հրապարակախոսական, թե՛ գրական-ստեղծագործական ու քաղաքացիական ճակատներում: Մաղթում եմ քաջ առողջություն և նորանոր բարձունքներ Ձեր ստեղծագործական աշխատանքում»:
 

← Վերադառնալ ցուցակին