Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ԼՂՀ վարչապետի երախտագիտության խոսքը Տիգրան Սարգսյանին

04.04.2014

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նամակ հղեց Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես ասված է՝
«Հարգարժան Տիգրան Սուրենի
Ըմբռնումով եմ գնահատում Ձեր հրաժարականի որոշումը և հավատում, որ այսուհետ ևս, անկախ Ձեր զբաղեցրած պաշտոնից ու գտնվելու վայրից, Ձեր գործունեությունը նվիրվելու է մեր ժողովրդի ու պետության շահերին:
Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ մեր 6-ամյա համագործակցության, ուղղակի ասեմ` համատեղ աշխատանքի համար: Պետք է ընդգծեմ, որ անցած այդ տարիները բավական արգասավոր էին ՀՀ կառավարության կողմից Արցախին ցուցաբերվող օժանդակության առումով: ԼՂՀ-ում իրականացված մի շարք կարևոր ծրագրերում առկա են Ձեր անմիջական մասնակցության շոշափելի հետքերը: Դուք միշտ սրտացավորեն եք հետևել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումներին և նպաստել, որ դրանք ընթանան դրական առաջընթացով:
Ամենայն հաջողություններ Ձեզ հետագա կյանքում»:
Հարգանքով ու բարեմաղթանքներով`
ԼՂՀ վարչապետ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին