Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Վարչապետը հանդիպել է համայնքների ղեկավարների հետ

14.04.2014

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր հանդիպել է հանրապետության համայնքների ղեկավարների համար Ստեփանակերտում անցկացվող հերթական դասընթացների մասնակիցներին: Ողջունելով համայնքապետերին` վարչապետը կարևորել է նրանց համար կազմակերպվող սեմինարները` գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու և ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: Ա. Հարությունյանն անդրադարձել է պետական և տարածքային կառավարման առանձնահատկություններին, նշելով, որ ՏԻՄ կայացման գործընթացում համայնքների ղեկավարներից շատ բան է կախված և խորհուրդ է տվել հետամուտ լինել համայնքային խնդիրների լուծմանը:
Հանդիպման ավարտին Ա. Հարությունյանը հույս է հայտնել, որ համայնքների ղեկավարները ակտիվորեն կմասնակցեն դասընթացներին և իրենց հուզող հարցերով կդիմեն համապատասխան մարմինների պատասխանատուներին:
 

← Վերադառնալ ցուցակին