Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Ստեփանակերտի վթարային երկու շենքերի բնակիչներին բնակարաններ կտրվեն

15.04.2014

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունեց Ստեփանակերտի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 5 և 7 վթարային շենքերի բնակիչներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ոլորտի պատասխանատու մի շարք պաշտոնյաներ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին այդ շենքերում գրանցված ընտանիքներին բնակարաններով փոխհատուցելու հետ կապված հարցեր: Ա. Հարությունյանը ներկայացրեց ընդհանուր սկզբունքները, որոնց հիման վրա որոշվելու է տրվող բնակարանների մակերեսը: Գործադիրի ղեկավարը հավելեց, որ եթե կան այնպիսի ընտանիքներ, որոնք ցանկանում են լրացուցիչ մակերեսով բնակարաններ ձեռք բերել, ապա նրանք կարող են հիփոթեքային վարկ վերցնել այդ նպատակով: Այս հարցում ևս, ըստ վարչապետ Ա. Հարությունյանի, կառավարությունը պատրաստ է աջակցել բնակիչներին:
Հանդիպման վերջում կառավարության ղեկավարը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ փոխհատուցման իրավական հիմքերի ժամանակին պատրաստման ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին