Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Պարգևատրում կառավարությունում

28.04.2014

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր վարչապետի հուշամեդալով և արժեքավոր նվերներով պարգևատրել է կենսաթոշակի անցման կապակցությամբ աշխատանքից ազատված կառավարության աշխատակազմի աշխատակիցներ Մելս Հակոբջանյանին և Արսեն Աբրահամյանին: Հրաժեշտի հանդիպմանը վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց` երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար, նշելով, որ պետական տարբեր մարմիններում նրանց գործունեությունը միշտ ուղղված է եղել ի նպաստ մեր ժողովրդի ու երկրի բարօրության:
Աշխատակազմի անունից շնորհակալություն հայտելով պարգևատրվածներին` համատեղ աշխատանքի համար, կառավարության աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանը ևս հաջողություններ է մաղթել նրանց և հույս հայտնել, որ երիտասարդները իրենց հետագա գործունեության ընթացքում կառաջնորդվեն ավագ գործընկերների փորձով ու խորհուրդներով:

 

← Վերադառնալ ցուցակին