Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Թումոյի աշխատանքներն Արցախում կմեկնարկեն շուտով

07.05.2014

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է «Հայ բարեգործական ընդհանուր միության» ներկայացուցիչներին՝ Ստեփանակերտում «թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:
Վարչապետ Ա. Հարությունյանը կարևորել է այդ նախաձեռնությունը` Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համատեքստում, և ողջունել նախագիծը ֆինանսավորելու ՀԲԸՄ պատրաստակամությունը: Նա հավելել է, որ կառավարությունը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ծրագրի՝ հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչմանը:
Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել անմիջապես ձեռնամուխ լինել կենտրոնի ժամանակավոր շենքի հարմարեցման և վերանորոգման աշխատանքներին, որպեսզի առաջիկա ամիսներին հնարավոր լինի աշակերտների առջև բացել դրա դռները: Քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք հարցեր՝ շենքի ընտրության և աշխատանքների կառավարման հետ կապված:
 

← Վերադառնալ ցուցակին