Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Շնորհավորանք Ա. Ջավադյանին

21.05.2014

ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, որում մասնավորապես ասված է.
<< Հարգարժան պրն Ջավադյան
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ՀՀ Կենտորնական բանկի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր փորձառությունն ու գիտելիքները այսուհետ ևս կծառայեն Հայաստանի ֆինանսական ռեսուրսների ամրապնդմանն ու հարստացմանը և այդ ոլորտում կգրանցվեն նոր ձեռքբերումներ: Արժանիորեն եմ գնահատում Ձեր ներդրումը Արցախի բանկային համակարգի զարգացման գործում, ինչի շնորհիվ է նաև, որ ԼՂՀ տնտեսությունը շարունակում է առաջ ընթանալ` չնայած տարբեր դժվարություններին:
Հուսով եմ` Դուք կշարունակեք համագործակցությունը Արցախի գործընկեր կառույցների հետ նույն եռանդով ու նպատակադրությամբ և համատեղ կիրականացվեն նոր ու հեռանկարային ծրագրեր:
Ամենայն հաջողություններ եմ մաղթում Ձեզ >>:
 

← Վերադառնալ ցուցակին