Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Վարչապետը հանդիպել է «Ռեմաքս ինֆինիթ»-ի նախագահի հետ

02.06.2014

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է սփյուռքահայ գործարար, կանադական «Ռեմաքս ինֆինիթ» ձեռնարկության նախագահ Լևոն Նազարյանին:
Ա. Հարությունյանը ողջունել է արցախյան անշարժ գույքի շուկա մտնելու ձեռնարկության հետաքրքրությունը և համոզմունք հայտնել, որ այն իր դրական ազդեցությունը կունենա շուկայի զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման գործում: Կառավարության ղեկավարը կարևորել է «Ռեմաքս ինֆինիթ»-ի` որպես «Ռեմաքս» միջազգային ցանցի անդամի կուտակած փորձառությունն ու կապերը, որոնք կխթանեն միջազգային նոր ներդրումների ներգրավումը Արցախում:
Լևոն Նազարյանը ներկայացրել է ձեռնարկության կողմից Կանադայում կատարվող աշխատանքները, ինչպես նաև Արցախում մասնաճյուղի հիմնադրման հետ կապված որոշ մանրամասներ: Կողմերը հետագա համագործակցության վերաբերյալ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերել:
 

← Վերադառնալ ցուցակին