Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Պարգևատրում կառավարությունում

01.07.2014

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր վարչապետի հուշամեդալով և թանկարժեք նվերով պարգևատրել է կառավարության աշխատակազմի 1-ին բաժնի վարիչ Սամվել Հայրիյանին` ծննդյան 66-ամյակի և երկարատև աշխատանքային գործունեության կապակցությամբ: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրան` բարեխիղճ աշխատանքի համար, նշելով, որ նա կոլեկտիվում միշտ աչքի է ընկել բարձր պատասխանատվությամբ և մարդկային լավագույն հատկանիշներով: Ա. Հարությունյանը վստահեցրել է, որ հմուտ աշխատակցի փորձն ու գիտելիքները այսուհետ ևս կօգտագործվեն, և նա, այլ հիմունքներով, կշարունակի իր գործունեությունը կառավարության աշխատակազմում:
Հանդիպմանը Սամվել Հայրիյանին շնորհավորանքի և շնորհակալական խոսքեր են հղել նաև աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանը և գործընկերները:
 

← Վերադառնալ ցուցակին