Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Մեկնարկել է ԼՂՀ վարչապետի հետ երկրորդ առցանց հարցուպատասխանը

16.07.2014

Մեկնարկել է Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի հետ երկրորդ առցանց հարցուպատասխանը, որի միջոցով ֆեյսբուքի և թվիթերի օգտատերերին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում հարցեր ուղղել նրան, որոնց նա կպատասխանի իր կիսամյակային ասուլիսի շրջանակներում: Վարչապետի պատասխանները տեսանյութի տարբերակով կտեղադրվեն նշյալ էջում: Հարցերի հավաքագրման վերջնաժամկետը հուլիսի 22-ի ժամը 14:00-ն է:
Հարցերը հնարավոր է հղել ֆեյսբուքում ԼՂՀ կառավարության պաշտոնական էջի
https://www.facebook.com/events/662153220534318/?ref=22
և թվիթերում վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջի միջոցով:
https://twitter.com/A_Beglaryan
Հիշեցնենք, որ առաջին առցանց հարցուպատասխանը կազմակերպվել էր սույն թվականի ապրիլին, որի շրջանակներում Ա. Հարությունյանը պատասխանել է տասնյակ հարցերի:
 

← Վերադառնալ ցուցակին