Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձին նախատեսվում են տոնական միջոցառումներ

05.08.2014

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են միջոցառումների նախապատրասության հետ կապված մի շարք հարցեր:
Տոնական օրերին տարաբնույթ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում և բոլոր շրջաններում: Կկազմակերպվեն պաշտոնական ընդունելություններ և պարգևատրման արարողություն: Արցախի ուսումնական հաստատություններում 2014-2015 ուստարվա առաջին պարապմունքը կնվիրվի ԼՂՀ հռչակման օրվան. արիության դասին կմասնակցեն պատգամավորներ, կառավարության անդամներ, Արցախյան գոյամարտի վետերաններ: Շուշիում կբեմադրվի Ա. Տերտերյանի <Կրակե օղակ> օպերան: Համերգային և մարզական միջոցառումներ և ժողովրդական զբոսահանդեսներ կկայանան մայրաքաղաքում և շրջկենտրոններում: Տոնական միջոցառումները կավարտվեն սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` համերգով և հրավառությամբ:
Նիստի ավարտին Արթուր Աղաբեկյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվեց հանձնարարականներ` միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:
Տոնական ծրագիրն ամփոփելուց հետո կհաստատվի հանձաժողովի առաջիկա նիստում:
 

← Վերադառնալ ցուցակին