Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արցախում են գտնվում խաղաղության պաշտպանների միջազգային խմբի ներկայացուցիչները

11.08.2014

Ճանաչողական այցով Արցախում են գտնվում Հարավային Կորեայից միջազգային երիտասարդական խաղաղության խմբի ներկայացուցիչները: Ղարաբաղյան հակամարտությանը և տարածաշրջանում քաղաքական գործընթացներին ծանոթանալու նպատակով Արցախ ժամանած հյուրերը տարբեր հանդիպումների միջոցով ուզում են պարզել, թե իրենց գրասենյակը ինչ դերակատարություն կարող է ունենալ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացում:
Այսօր հյուրերը հանդիպել են Արցախի գործադիր իշխանության ղեկավար Արա Հարությունյանի հետ: Հանդիպմանը նրանք հետաքրքրվել են Արցախի կառավարության գործունեությամբ, ներքին և արտաքին քաղաքական ու տնտեսական խնդիրներով: Կորեացի հյուրերը վարչապետին հրավիրել են մասնակցելու սեպտեմբերի 15-19-ը Սեուլում կայանալիք միջազգային համաժողովին, որին հրավիրված են նաև նախկին և ներկա նախագահներ ու վարչապետներ, քաղակական, կրոնական միջազգային կազմակերպությունների և տեղեկատվական դաշտի ներկայացուցիչներ տարբեր երկրներից:
Նշենք, որ Միջազգային երիտասարդական խաղաղության խումբը 251 երիտասարդական կազմակերպությունների և համալսարանների միավորում է 72 երկրից:
 

← Վերադառնալ ցուցակին