Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Կընդլայնվի համագործակցության շրջանակը

15.08.2014

 ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է “Արդշինինվեստբանկ” փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Մհեր Գրիգորյանին:
Ողջունելով հյուրերին` վարչապետը տնտեսության զարգացման գործում կարևորել է բանկային ոլորտի գործունեությունը և ընդգծել բանկային պորտֆելով երկրորդ դիրքն ունեցող “Արդշինինվեստբանկի” նշանակալի դերը Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում:
“Արդշինինվեստբանկի” վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Արցախի վարկառուները իրենց լավագույն հաճախորդներն են: Բանկի կառավարչությունը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը և հանդես է եկել նոր առաջարկություներով: Մ. Գրիգորյանը տեղեկացրել է սպառողական վարկավորման տոկոսադրույքների նվազեցման վերաբերյալ բանկի կայացրած վճռի մասին: “Արդշինինվեստբանկը” մտադիր է ձեռքբերել Արցախի ներդրումային հիմնադրամի պարտատոմսեր` նոր մոտեցումներով հիպոտեքային վարկավորման ծրագրին մասնակցելու նպատակով:
Քննարկվել են նաև ձեռքբերված նոր պայմանավորվածություններին առնչվող հարցեր:
Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

← Վերադառնալ ցուցակին