Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Վարչապետն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին

07.11.2014

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ղեկավարած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է նրանց այցը՝ կարևորելով պարբերական շփումների ու խորհրդակցությունների կազմակերպումը: Ա. Հարությունյանը գոհունակություն է հայտնել համագործակցության առկա մակարդակից՝ բարձր գնահատելով նախարար Ս. Կարապետյանի ներդրումն Արցախի գյուղատնտեսության զարգացման գործում:
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններն անասնապահության, գյուղտեխնիկայի սպասարկման և մի շարք այլ ոլորտներում: Նրանք մտքեր են փոխանակել երկու հանրապետությունների սննդի անվտանգության բնագավառում առկա հիմնախնդիրների շուրջ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հատկապես մսամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրագործվող համատեղ քայլերի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:
 

← Վերադառնալ ցուցակին