Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվդպրոցի ուսանողներին

09.10.2015

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողներին՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Վարչապետը ողջունել է հյուրերին՝ կարևորելով ավանդույթ դարձած այցերն Արցախ: «Ուրախալի է, որ մեր ապագա դիվանագետներն Արցախում ծանոթանում են դրա ձեռքբերումներին և խնդիրներին, ինչը թույլ կտա ձեզ ավելի արդյունավետ կերպով ներկայացնել մեր շահերը դիվանագիտական ճակատում: Այժմ Ադրբեջանն ավելի ագրեսիվացրել է իր վարքն առաջնագծում, որը զսպելու ուղղությամբ կիրառվում են թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական միջոցներ:Բնականաբար, ցանկալի է քաղաքական գործիքակազմով կանխել էսկալացիան և կարգավորել հիմնախնդիրը. այդ պատճառով ձեր մասնագիտական զարգացումը կարևոր է մեզ համար»,- ասել է Ա. Հարությունյանը:
Ուսանողների տարաբնույթ հարցերին ի պատասխան՝ վարչապետը ներկայացրել է տնտեսության հիմնական ուղղությունները, մարտահրավերներն ու առաջիկա ծրագրերը:  

← Վերադառնալ ցուցակին