Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է գյուղատնտեսության ոլորտի մի շարք աշխատակիցների

10.10.2015

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է գյուղատնտեսության ոլորտի մի խումբ աշխատակիցների և պարգևատրել նրանց՝ գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ:
Վարչապետը կարևորել է ներկաների աշխատանքը հանրապետության պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից՝ կոչ անելով ավելի ու ավելի արդյունավետ աշխատել: «Դուք Արցախի հիմնական կերակրողներն եք, և այս տարի էլ աննախադեպ բերքատվություն ենք արձանագրել: Այնուամենայնիվ, կան խնդիրներ աշխատանքների որակի բարելավման գործում: Մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերը բնագավառի արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ և մասնագիտական համապատասխան գիտելիքներ»,- նշել է Ա. Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը, գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ, վարչապետի հուշամեդալով և պատվոգրով պարգևատրել է ոլորտի մի շարք աշխատակիցների՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ձեռք բերած հաջողությունների և ունեցած ավանդի համար:
Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն իր խոսքում շնորհավորել է պարգևատրված անձանց՝ համոզմունք հայտնելով, որ համակարգը ժամանակի ընթացքում նորանոր հաջողություններ է գրանցելու, իսկ աշխատակիցներն արժանանալու են համապատասխան գնահատանքի:
 

← Վերադառնալ ցուցակին