Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Ֆինանսական աջակցության հաշվեհամարի տվյալները

04.04.2016

Արցախի համար ստեղծված այս ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
Այդ կապակցությամբ` Արցախի Հանրապետության կառավարությունը թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետը, շտաբի անդամներն են`
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը
Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը

Ստեղծված օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու է նշանակվել ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը (հեռ.՝ 097-25-09-09, 047 959066), իրային ծառայության ապահովման մասով` Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը (հեռ.՝ 097-20-00-28, 047 975577) :

Արտակարգ իրավիճակներում սահմանամերձ և հրետակոծման տակ գտնվող բնակավայրերի քաղաքացիներին ժամանակավոր տարահանման մասին ընդունված որոշումների համաձայն` բնակչությանը աջակցություն ցուցաբերելու և սոցիալական որոշ խնդիրների լուծման նպատակով ԼՂՀ կառավարության աշխատակազմում նշանակված են պատասխանատուներ` կոնտակտային հետևյալ տվյալներով`
ԼՂՀ կառավարության աշխատակազմ, 1-ին հարկ, 109 աշխատասենյակ, հեռ.` 097-22-00-81, 097-22-44-44, 047-95-42-30
Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`

Առցանց փոխանցումների (վիզա, մասթեր և արքա քարտերով) համար անցնել այստեղ

Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվեհամարները՝
ՀՀ դրամ՝ 22300612211100
ԱՄՆ դոլար՝ 22300110153200
Եվրո՝ 22300200153300
ՌԴ ռուբլի՝ 22300400153100

 

← Վերադառնալ ցուցակին